Որևէ անձ չի կարող ոստիկանությանը հրահանգ տալ․ Ֆիդանյանը՝ իմքայլականի «հրահանգի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Չի բացառվում, որ հետագայում այլ երկրներից կադրեր ներկայացվեն իբր ՀՀ ոստիկանության որեւէ ստորաբաժանումում տեղի ունեցած իրողություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն՝ անդրադառնալով համացանցում պարբերաբար հայտնվող՝ ոստիկանների գործողություններին առնչվող տեսանյութերին։

Անդրադառնալով համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ ոստիկանության բաժանմունքում մերկ տղամարդ է երեւում, Ֆիդանյանն ասաց. «Խոշտանգման որեւէ դեպք առկա չէ։ Այդ դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին։ Եթե չեմ սխալվում, տվյալ անձը հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձ է եղել, հենց այդ վիճակով էլ ինքը եկել էր ոստիկանության բաժին։ Ինքը եկել էր ոստիկանության բաժին՝ անհամաչափ որոշակի գործողություններ կատարելու»։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ Ոստիկանության Արաբկիրի բաժնում ՔՊ անդամ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, փոխոստիկանապետն ասաց. «Նման տեղեկատվություն առկա չէ։ Որեւէ անձ Ոստիկանության բաժին այդ դեպքի հետ կապված ներկա չի եղել, Ոստիկանության կողմից եղել է սովորական միջոցառում, եղել է տեղեկատվություն, որ անձինք կան, որոնք ապօրինի զենք են կրում, եւ այդ անձինք բերման են ենթարկվել»։

Հարցին՝ արդյոք Հայկ Սարգսյանը ոստիկանական բաժին չի՞ եկել, Արաբկիրի բաժնի պետին չի՞ ասել, որ իր ընկերներն են՝ ոստիկանապետն ասաց, որ այս պահին տեղեկատվություն չունի

--00--ԿԿ