Թուրքիան կին լրագրողներին բռնության ենթարկելու ցուցանիշով աշխարհում 1-ին եռյակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

լրագրողներ

«Լրագրության հարցերով կանանց կոալիցիան» (CFWIJ) զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների և հնչեցված սպառնալիքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ զեկույցի՝ աշխարհում մայիսին կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Բելառուսում, Պաղեստինում և Թուրքիայում:

Միայն 2021թ. մայիսին Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված դեպքերը ընդհանուր առմամբ հասել են 5-ի, իսկ աշխարհում՝ 70-ի: 

Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայում 3 կին լրագրող է դատարանի առաջ կանգնել:

 --00—ՄՀ