Չեմ կարծում, որ գազի սակագինը բարձրանա. Գարեգին Բաղրամյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 27, 24News

«Չեմ կարծում, որ գազի գինը կթանկանա»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը փոփոխության մասին խոսակցություններին:

«Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, բայց Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ չեմ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը», - ասել է նախարարի պաշտոնակատարը:

Գարեգին Բաղրամյանը խորհուրդ է տվել սպասել մի քանի օր, մինչև բանակցություններն ավարտվեն և չխոսել սակագնի հավանական բարձրացման հետևանքով ի հայտ գալիք ռիսկերից: