Վլադիմիր Կարապետյանն աղետ էր համարում Նիկոլի պաշտոնավարումը,բայց համաձայնեց դեսպան աշխատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

․

Վլադիմիր Կարապետյանը՝ Վովան նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Ոմանք այս մասին կարդալով որեւէ արտառոց երեւույթ չի տեսնի։ Իրականում սա ցնցող ու բազմաթիվ հարցեր առաջացնող նշանակում է։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը։

Պատերազմի օրերին մի երկու անգամ պատահաբար հանդիպել եմ Վլադիմիր Կարապետյանին, հորդորել, որ նիկոլին փոխանցի, որ օր առաջ պետք է դադարեցնել պատերազմը։ Նա անկեղծացավ ու ասաց, թե այդ խելագարի, աննորմալի, արկածախնդրի հետ որեւէ կապ վաղուց չունի։ Նա շարունակում էր անկեղծ զրուցել, ասելով թե պետությունն ինչ վտանգների առաջ է կանգնած, քանի դեռ սա պետության ղեկին է։

Հիմա ես ցնցված եմ։ Վովան համաձայնել է դեսպան աշխատել Ուկրաինայում։ Ի՞նչ է սա։ Ովքե՞ր են կանգնած այս նշանակման հետեւում։ Ի՞նչ վտանգավոր տեղեկության է տիրապետում Կարապետյանը։ Եւ վերջապես. մի՞թե ճիշտ են այն խոսակցությունները, որ նիկոլի եւ Վովայի կանայք շատ մոտ հարաբերություններ ունեն եւ միասին հակապետական ծավալուն գործունեություն են ծավալել, որի մասին կարող է իմանալ նաեւ Վովան։

Մի՞թե դեսպան նշանակելը միջոց է Կարապետյանին եւ նրա կնոջը երկրից դուրս բերելու համար։ Մի՞թե սա փախուստ է։ Ի վերջո, Վովան դեսպան է լինելու քսանմեկ օր։ Նա հետ է կանչվելու հունիսի 22 ին։ Սրա մասին նա չէր կարող չիմանալ։ Ստացվում է, որ ճողոպրում է Վովայի կինը, իր հետ տանելով նաեւ ամուսնուն։

--00--ԱՀ