Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Վանեցյան

Արթուր Վանեցյան Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Կոտայքի մարզի Չարենցավան համայնք էր այցելել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, տեղեկանում ենք «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջից:

Չարենցավանի քաղաքային այգում նա երեխաներին շնորհավորել է և բարեմաղթանքներ հղել։

«Հայրենիք» կուսակցության ղեկավարը նաև պատասխանել է լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք գնալո՞ւ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի։

«Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ»,- արձագանքել է Արթուր Վանեցյանը:

--00--ԱՀ