Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ. վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Հասարակական

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։ Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։ Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով՝ ում և որտեղ ուզում է, կրակում է։ Հիշեցնեմ Նիկոլի խոսքը՝ «մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու»»։

--00--ԿԿ