Վրաստանում թմրահանցագործություն է բացահայտվել. ձերբակալվածը թմրամիջոցները ստացել է ՀՀ-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Տարածաշրջան

Անօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է 20-ամյա մի կին: Այդ մասին հաղորդել է ՆԳ նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հետաքննության տվյալներով՝ ձերբակալված կինը հետագա իրացման նպատակով թմրամիջոցները ստացել է Հայաստանից:

Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի և ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի միջազգային հսկողական մատակարարում:

Ձերբակալվածի խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն և «Ալֆա-ՊՎՊ»-ի մուլյաժ՝ որպես իրեղեն ապացույցներ:

Քրեական գործ է հարուցվել «Թմրանյութերի, դրանց նմանակների կամ նոր հոգեմետ նյութերի անօրինական պատրաստում, արտադրում, ձեռքբերում, պահում, փոխադրում, առաքում կամ իրացում» հոդվածով, որը «պատժվում Է մինչև վեց տարի ժամկետով ազատազրկմամբ»:

--00--ԿԿ