Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի օգտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

թուրքիա

Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի օգտին։ Այս մասին հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 2-ին հայտարարել էր, թե իբրև շուրջ 40 հայ զինծառայողներ խախտել են սահմանը և խորը ներթափանցել Ադրբեջանի տարածք՝ դեպի Քարվաճառի շրջանի Արմուդլու գյուղ:

Ի պատասխան այդ հայտարարության Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր․  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվութունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ 

Ակնհայտ է, որ նմանատիպ ապատեղեկատվությունն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը սրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու, և Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու սադրանքը հակակշռելու նպատակով»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայկական կողմից իբրև թե սահմանը խախտելու մասին տեղեկություններին, դրանք որակելով «Հայաստանի կողմից շարունակական սադրանք»։

«Ադրբեջանը հանդես է գալիս երկու երկրների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի օգտին։ Հայաստանում կոչ ենք անում պահպանել միջազգային իրավունքի սկզբունքները», -  РИА Новости-ին հայտնել են ԱԳՆ-ից։

 --00—ՄՀ