Փաշինյանին դավաճան են համարում Երևանից մինչև Փարիզ, բայց կարծիք է ստեղծել, թե ընդունված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

«Նիկոլ Փաշինյանին դավաճան են համարում Երևանից մինչև Փարիզ։ Ինքն ուզում է տպավորություն ստեղծել, թե մարդիկ իրեն ընդունում են»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի երրորդ համար Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով, այս ընտրություններով կա՛մ մահվան դատավճիռ ենք ստորագրելու, կա՛մ ապահովելու ենք մեր պետության լինելիությունը։

«Փաշինյանին չեն ընտրի։ Մարդիկ ասում են՝ այն բլուրը տեսնո՞ւմ եք, հետևում ադրբեջանցիներն իրենց լավ են զգում։ Նրան հեռացնելուց հետո շատ տաժանակիր աշխատանք է սկսվելու։ Պիտի հասկանանք՝ ի՞նչը ծախեց ու ինչքա՞ն»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։