Սպանությունները կանխատեսելի էին․ քաղաքական բուտերբրոդի մեջ ենք, սա միայն մեր խաղը չի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Հայաստանի ներքաղաքական դաշտում 3-րդ ուժի կարիքը կա, և շատ կա, բայց երբ գիտես, որ լինելու է հանցագործություն, և դու մասնակցում ես այդ հանցագործությանը, դառնում ես հանցանքի մի մասնիկը: Խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին՝ 24TV-ի եթերում ասել է «3-րդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը:

«Ես առաջարկել եմ կոնկրետ տարբերակ, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից և ապա գնալ արտահերթ ընտրությունների, բայց այս իշխանությունները նախընտրեցին արտահերթ ընտրություններն՝ առանց մեր առաջարկների։ Ի դեպ, ես նշել էի, որ լինելու են կորուստներ՝ և՛ սահմանային, և՛ մարդկային, ասել էի, որ լինելու է անարխիա երկրում։ Ցավոք, այսօր տեսնում ենք այն, ինչի մասին խոսել եմ, և պրոցես է սկսել, որը հիշեցնում է 90-ականները»,- նշել է Թովմասյանը:

Բանախոսի պնդմամբ՝ այսկերպ շարունակելու դեպքում էլի են լինելու սպանություններ:

Անդրադարձել է կատարվել նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: