Էրզրումում հակահայկական քարոզչական բնույթի թանգարան կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը նոր թափ է ստացել: Երկրի իշխանությունները հակահայկական թեզերի շրջանառման և ամրապնդման համար դիմում են տարատեսակ գործիքակազմերի, որոնց օրինակներից մեկն էլ ներկայացվում է ստորև, գրում է ermenihaber.am-ը։

Ներկայիս Թուրքիայի արևելյան Էրզրում (Կարին) քաղաքում «հայերի կատարած բռնությունների» մասին պատմող թանգարան է կառուցվելու, որի համար մի քաղաքացի 5մլն դոլար նվիրատվություն է կատարել:
 
Էրզրումի քաղաքապետ Մեհմեթ Սեքման հայտնել է, որ իրենց նպատակն է աշխարհին պատմել 1918թ. առաջ կատարված  «դաժանությունների» մասին:

Նախատեսվում է, որ նոր հաստատությունը կունենա 2 բաժին՝ թանգարան և գրադարան:

--00—ԼՄ