Թուրքական կայքը բացահայտել է 44-օրյա պատերազմում սպանված ադրբեջանցիների իրական թիվը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

բանակ

Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականն ուշագրավ բացահայտում է արել արցախյան 44—օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստների մասին: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

«TRThaber»-ի ռուսական բաժնի տելեգրամյան էջում  տեղեկություն է հայտնվել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված հերթական հումանիտար օգնության մասին: Գրառման մեջ նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկվել «44-օրյա պատերազմում զոհված 6.000 զինծառայողների երեխաների համար»:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնապես հայտարարել էր, որ արցախյան 2-րդ պատերազմում զոհվել է ադրբեջանական բանակի 2900 զինծառայող: 

Հրապարակումից քիչ անց թուրքական լրատվամիջոցը փոփոխություն է կատարել լրատվանյութի տեքստում՝ 6.000 թվի մեջ ավելացնելով նաև վիրավորներին։
Լուսանկարը՝ ստորև

  1. թուրքիա

 --00—ՄՀ