ԱՀ ՆԳ ղեկավարը պարգևատրել է սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

պարգև

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է մայիսի 27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում սամբոյի 2021թ․Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին, ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանին և ԱՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Անդրյանին:

Կարեն Սարգսյանը կարևորել է սպորտի բացառիկ դերն ու նշանակությունը, նշելով, որ Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է, իսկ դրա զարգացումը և հանրահռչակումը միայն նոր հաղթանակներ կբերի մեր երկրին։

Նախարարը նշել է, որ ինչպես շուշեցի Դավիթի հաղթանակը, այնպես էլ ցանկացած մարզիկի բերած հաջողություն, առաջին հերթին միավորում է ամբողջ ազգը, բարձրացնում հայրենասիրական ոգին, հարգանքը՝ մեր խորհրդանիշների նկատմամբ։

Կարեն Սարգսյանը պարգևատրել է չեմպիոնին, ինչպես նաև Էռնեստ Միրզոյանին ու Ազատ Անդրյանին։

Նշենք, որ մայիսի 27-ին, Կիպրոսում 58կգ քաշային կարգի 10 մասնակիցների պայքարում Հայաստանը ներկայացնում էր արցախցի Դավիթ Հովսեփյանը։ Նա, հաղթելով ադրբեջանցուն, հռչակվել է երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:

--00--ԱԹ