Ինչո՞ւ ԱԳ փոխնախարարներից որևէ մեկն ԱԺ-ում չէր` ծախսերը ներկայացնելու. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ինչու բյուջետային քննարկումներին ներկա չէ ԱԳ փոխնախարարներից որևէ մեկը: ԱԳՆ ծախսերը ներկայացնելու համար ԱԺ-ում էր ՀՀ ԱԳՆ Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմինե Գալստյանը:

Ռուբինյանը նշեց, թե ԱԳՆ-ից նամակ են ուղղել ԱԺ նախագահին՝ կապված զբաղվածության հետ, որ ֆինանսական վարչության պետը գա: Նամակին ընդառաջել են:

--00--ԱԹ