Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները Բաքվում քննարկել են տարածաշրջանային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

Այսօր Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Ըստ գերատեսչության՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունների քննարկման հիմնական թեման երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերն են եղել։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտնում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին գործընթացների վերաբերյալ:

--00—ԼՄ