Սյունիքի անվտանգությունը բխում է Իրանի շահերից․ Թեհրանը դիտարկում է ազդեցության մեծացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ՀՀ տարածքային ամբողջականությունը, Սյունիքի անվտանգությունը բխում է Իրանի շահերից։ Թեհրանը դիտարկում է իր տնտեսական ազդեցության մեծացման հեռանկարները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը։
Արևելագետի խոսքով՝ իրանցիները պատերազմից հետո ՀՀ-ի հետ հարաբերություններն առաջնային են համարում։

Ոսկանյանի գնահատմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Բաքու, ապա Երևան այցը հարուստ օրակարգ ուներ։  

«Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքով շահագրգիռ է նաև Անկարան։ Սա հասկանում է նաև Թեհրանը»,- ասել է Ոսկանյանը։

Քաղաքական զարգացումների, ընտրապայքարի, իրենց դաշինքի անելիքների մասին մանրամասները՝ տեսանյութում։