Հրապարակվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի առաջին օտարերկրյա այցերի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Բայդեն

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկրի ղեկավարի պաշտոնում առաջին օտարերկրյա այցերի ծրագիրը:

Ըստ այդմ՝ 

հունիսի 10-ին տեղի կունենա հանդիպում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ

հունիսի 11-13-ը՝ G7 գագաթնաժողով

հունիսի 13՝ հանդիպում Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Եղիսաբեթ 2-րդի հետ, 

հունիսի 14-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Բրյուսելում

հունիսի 15-ին՝ Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողով

հունիսի 16-ին՝ Շվեյցարիայում հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

--00--ԱԹ