«Что было дальше?» շոուի ժամանակ Միխայիլ Գալուստյանն այրել է փորի և կրծքավանդակի մազերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

YouTube-ի «Что было дальше?» շոուի ժամանակ դերասան Միխայիլ Գալուստյանն այրել է փորի և կրծքավանդակի մազերը։ Հաղորդման ընթացքում հայազգի դերասանը պատմել է կյանքի արտասովոր իրադարձությունների մասին։ Նախքան հերոսը կներկայացնի պատմության հանգուցալուծումը, չորս կատակերգու մասնակիցները պետք է առաջարկեն ավարտի իրենց տարբերակը։ Գալուստյանը դեմ է գնացել շոուի կանոններին և որոշել է երկու պատմություն ներկայացնել, որոնցից մեկը դեռ տեղի չի ունեցել։ Ըստ Միխայիլ Գալուստյանի՝ ինքը Սուպեր Ժորիկի իր կերպարով Ռուսաստանը 2022 թվականին կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթում։

Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 18։30-րդ րոպեից։

--00—ԼՄ