Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ю

Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները: Այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«1. Հիմք ընդունելով սույն թվականի հունիսի 3-ին պաշտոնապես ստացված ԱՀ գերագույն դատարանի 2021 թվականի մայիսի 31-ի ԳԴՈ-23 որոշումը և  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը՝  2021 թվականի մայիսի 31-ի ժամը 17:00-ից դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները:

2. Անվավեր ճանաչել  01.06.2021թ. թիվ 4 արձանագրությունը»,- ասված է նրա հայտարարության մեջ:

--00--ԱՀ