Գողության մեղադրանքով 18-ամյա աղջիկ է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գողություն էին արել։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ գողությունը հնարավոր է՝ կատարած լինի Շերամի փողոցի 18-ամյա մի բնակչուհի:

Կասկածվողը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

--00--ԱԹ