Տղամարդը մթերային խանութից գողացել է ծխախոտ, կոնյակներ, կոնֆետներ ու դրամարկղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Մայիսի 31-ին ոստիկանության Արարատի բաժին գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կոտրել էին Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի մթերային խանութի պատուհանի ապակին ու տարբեր տեսակի ապրանք գողացել։

Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած Արարատի ոստիկանները նույն օպերատիվությամբ էլ բացահայտեցին հանցագործությունը։ Հետախուզական միջոցառումները ժամեր տևեցին։ Հունիսի լույս 1-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ու բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։

Տղամարդը հայտնեց, որ խանութից գողացել է ծխախոտ, կոնյակներ, կոնֆետներ ու դրամարկղը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00--ԱԹ