Հերթափոխի մեկնող զինծառայողները ստացել են հաստիքային զենք-զինամթերք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

5-րդ զորամիավորումում հունիսի 4-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: 

Հերթափոխի մեկնող զինծառայողները ստացել են հաստիքային զենք-զինամթերքը, հանդերձավորվել, անցել շարային ստուգատես ու հրահանգավորվել առաջադրված խնդիրների կատարման ու մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

--00--ԱՀ