Խուճապ տարածողներ կային․ բռնել եմ Հադրութում մեկի ձեռքը, ասեց՝ տղե՛րք, հողերը ծախած են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Ճիշտ ռազմավարություն չգծվեց։ Շուշիի անկումը Հադրութից է սկսվել։ Խուճապ բերեցին, արդյունքում շատերը չկռվեցին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում պատմել է պատերազմի մասնակից, ՊՎԾ նախկին ղեկավար, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը։

Ըստ ականատեսի՝ նահանջները քիչ են եղել, գերակշռողը փախուստներն էին։
«Հադրութի հարցը մինչև օրս մնում է մեծ հարցական։ Ադրբեջանական ավելի քիչ թվով զորքը կարողացավ մեզ հանել քաղաքից։ Մոտ 10 անգամ քիչ թվով զորքը էր՝ 200 հոգանոց։
Խուճապ առաջացնողներ կային։ Ես ինքս բռնել եմ Հադրութում մեկի ձեռքը, երբ մոտեցավ և ասաց ինձ՝ տղե՛րք, փախե՛ք, հողերը ծախած են։ Ձեռքը բռնեցի ու շատ խիստ խոսակցություն ունեցա հետը։ Սպա չէր, զենքը ձեռքին հայրենակից էր»,- պատմել է Սանասարյանը։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահը խոսել է սպասվող ընտրություններին իրենց մասնակցության, անելիքների, ՀՀ ապագայի, անվտանգության կառուցման իրենց պատկերացումների և քաղաքական ուժերի հետ պայքարի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։