Բայրամովը ՀՀ-ին կոչ է արել փոխանցել Արցախում ականապատ տարածքների քարտեզները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաններում ականապատ տարածքների քարտեզները։

«Հայաստանին կոչ ենք անում փոխանցել ականապատ տարածքների քարտեզները։ Որքան երկար նրանք հրաժարվեն պատասխանել մեր հարցմանը, այնքան ավելի շատ կյանքեր վտանգի կենթարկվեն»,- Twitter-ի իր էջում գրել է Բայրամովը։

Ինչպես, ավելի վաղ հատնել էինք Ադրբեջանի պետական հեռուստաընկերության՝ AZTV-ի օպերատորն ու Ազերթաջ պետական գործակալության թղթակիցը ականի պայթյունի հետևանքով մահացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում։

--00--ԱՀ