«Վերջին զանգին» եղան ծնողներ, որ թույլ տվեցին իրենց անչափահաս զավակներին մեքենա վարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

մեքենա

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել: Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։ 

Չնայած ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին ու զգուշացումներին, այդուհանդերձ գտնվեցին ծնողներ, որոնք թույլ տվեցին, որ իրենց  անչափահաս զավակները մեքենա վարեն։ Հունիսի 4-ի ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ էին։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք շրջանավարտներին և մաղթում բարի երթ»։

--00—ԼՄ