Ռուս խաղաղապահները օգնություն են տրամադրել ԼՂ-ի տեղահանվածներին և բազմազավակ ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

․

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի կազմակերպել են հասցեական մարդասիրական օգնության մատակարարում ներքին տեղահանվածների և բազմազավակ ընտանիքների համար:

Ռուս խաղաղապահները կենցաղային իրեր և սննդի փաթեթներ են հանձնել ներքին տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին:

Ընդհանուր առմամբ, այս շաբաթ ավելի քան 150 ընտանիք ռուս խաղաղապահներից ստացել է հասցեական մարդասիրական օգնություն: Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները հասցեկան օգնություն ցուցաբերելու անհատական մոտեցում ունեն:

Բնակիչներին տրվում են առաջին անհրաժեշտության իրեր՝ երեխաների և մեծահասակների հագուստ և կոշիկ, լվացքի փոշիներ, գազի այրիչներ` խոհանոցային պարագաներ, մթերային հավաքածուներ, անկողնային պարագաներ, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական պարագաներ:

--00--ԱՀ