Հայաստանը կարևորում է Դանիայի հետ բարեկամական կապերի շարունակական ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Դանիայի բարեկամ ժողովրդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Դանիայի հետ բարեկամական կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը։ Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով մեզ կհաջողվի ընդլայնել հայ-դանիական հարաբերությունների օրակարգը՝ բարձրացնելով մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունը որակական նոր մակարդակի։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն», – ասված է շնորհավորական ուղերձում։

--0--ԿԿ