Կառավարությունը ևս 90 մոտոբլոկ և խոտհնձիչ է տրամադրել Սյունիքի սահմանամերձ գյուղերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

մոտո

Կառավարությունը ևս 90 մոտոբլոկ և խոտհնձիչ է տրամադրել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Կաղնուտից ու Ներքին Հանդից հետո սա արդեն երկրորդ խմբաքանակն է, որ Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբը հասցնում է Հայաստանի հարավ։

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքով, այս տեխնիկայի թիմը կարող է հասնել ընդհուպ մինչև հազարի: Նաեւ մտադրություն կա Շիկահողում կարի արտադրամաս հիմնելու:

--00--ԱԹ