Նիկոլը «խախանդ» չի հեռանալու․ քաղաքացիական բախումներից խուսափել չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը հետընտրական փուլում սրացումներ է կանխատեսում։ Ըստ նրա՝ քաղաքացիական բախումների վտանգ կա, որից խուսափել չի հաջողվելու անգամ իշխանափոխությունից հետո։

Պետրոսյանը կարծում է, որ իշխող ուժն ամեն գնով փորձելու է պահելու, մյուս կողմը՝ ստանալ իշխանությունը։

«Զրոյական արդյունքով խաղ է գնալու։ Հաղթողը ստանալու է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։