Ո՞վ է նոյեմբերի 1-ի գիշերը թշնամու կրակի տակ Շուշիի գորգերի թանգարանի նմուշները բերել ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

նկար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․

«Արմեն Խաչատրյանն է, վարորդ։ Նա նոյեմբերի 1-ի գիշերը, մեքենայի լույսերն անջատած, որովհետև թշնամու կրակի տակ էր, Շուշիի գորգերի թանգարանի նմուշները Շուշիից տեղափոխեց Երևանի Պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ:

160 գորգ, կարպետ ու ասեղնագործություն, 30 խեցեղեն և 50 գեղանկար:

Շուշի-Աղավնո ճանապարհը ամբողջապես կրակահերթի տակ էր։

Արմենը, իհարկե, Շուշին փրկել չէր կարող, որովհետեւ, պարզվեց, Վանեցյանից, Ծառուկյանից բացի հիմա էլ Օնիկ Գասպարյանն է մեղավոր Շուշիի հանձնման համար, ով, ի դեպ, այս մի մեղադրանքին դեռ հիմնավոր չի արձագանքել, բայց Արմենը կարողացավ փրկել գոնե թանգարանի նմուշները»։

--00—ԼՄ