Չավուշօղլուն հայտարարել է, թե հայերը պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

նկար

Թուրքիան և Ֆրանսիան կարող եմ հանատեղ նպաստել Հարավային Կովկասում ամուր խաղաղության ապահովմանը: Այդ մասին Ֆրանսիա այցի նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ կայուն խաղաղությունը կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը:

«Քաղաքական նպատակներով պատմությունն օգտագործելն ու աղճատելը երբեք չի լուծել վեճն ու չի հանգեցրել արդարադատության»,-հայտարարել է նա, գրում է L'Opinion-ը: 

Միաժամանակ Մևլութ Չավուշօղլուն հայերին անվանել է «ծայրահեղականներ», որոնք իրենց «անհիմն» հայտարարություններով «պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները»: 

--00—ԼՄ