ԿԸՀ-ն մասնակիցներին կոչ է անում խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1

Կենտոնական ընտրական հանձնաժողովը կեչ է արել ընտրական գործընթացի մասնակիցներին նախընտրական քարոզարշավի մեկնարկի վերաբերյալ։

«Ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ, 2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:

Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը», - նշված է ԿԸՀ կոչում։

--00—ԼՄ