Ընտրություններին չմասնակցելը և դավաճաններին չմերժելը բերելու է մեր պետականության կորստի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

բաբայան

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

2018-ին Հայաստանում նիկոլիզմը ստացել է 70 տոկոս վստահություն միայն այն պատճառով, որ մեր քաղաքացիների 50 տոկոսից ավելին չմասնակցեց ընտրություններին։ Այսինքն՝ իրականում այս կապիտուլյանտը ստացել է մեր քաղաքացիների ձայների ընդամենը 34 տոկոսը։ Իհարկե հասկանում եմ այն մարդկանց, որոնք 2018-ին չմասնակցեցին ընտրություններին, սակայն պետք է արձանագրենք, որ դրա հետևանքով մեր Հայրենիքում հաղթեց սուտը, չարիքը, նախանձը, տգիտությունը, սատանան և վերջապես՝ դավաճանությունը։

Սիրելի հայրենակից, ես գիտեմ, որ 2018-ին դու վստահ էիր, թե միևնույնն է ընտրություններում հաղթելու են սրանք ու դա էլ պատճառներից մեկն էր, որ չմասնակցեցիր քվեարկությանը, սակայն հիմա վիճակն ամբողջությամբ ուրիշ է։ Հիմա կապիտուլյանտը մերժված է հայ ժողովրդի 90 տոկոսի կողմից։ Հիմա անհրաժեշտ է քվեարկությամբ արձանագրել այդ փաստը։

Այս անգամ մենք իրավունք չունենք չմասնակցել քվեարկությանը, քանի որ յուրաքանչյուրիս մեկ ձայնից է կախված մեր Հայրենիքի փրկությունը։ Սրանք ունեն ագրեսիվ փոքրամասնություն, որը կարող է դառնալ մեծամասնություն, եթե մենք այս անգամ էլ ցուցաբերենք պասիվ վարքագիծ։

Եթե 2018-ի ընտրություններին չմասնակցելը հնարավոր էր ինչ-որ կերպ հասկանալ, ապա հիմա դա չի ունենալու արդարացում։ Հիմա ընտրություններին չմասնակցելը և դավաճաններին չմերժելը բերելու է մեր պետականության և մեր Հայրենիքի ամբողջական կորստի։

Ուստի, հունիսի 20-ին բոլորս ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցում ենք ընտրություններին և քվեարկում ենք «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։ Մեր քվեաթերթիկը 6-րդ համարն է։

Հայրենիքի փրկությունը բոլորիս ամենակարևոր պարտականությունն է։

Կյանքիցս թանկ պատիվս է, պատվիցս թանկ՝ Հայրենիքս»։

--00--ԱԹ