Եթե թշնամին եկել է մեզ սպանելու, առաջինը մենք պետք է նրան սպանենք. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հասարակական

Մենք պատերազմ չենք ուզում, մենք պատերազմ չենք փորձում հրահրել, բայց մենք նաև չենք ասում, որ կարող է գլուխներս կախենք, մեջքներս ծռենք ու կզենք թշնամու դիմաց։ Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը:

«Եթե թշնամին եկել է մեզ սպանելու, առաջինը մենք պետք է նրան սպանենք։ Իսկ թուրքի, ադրբեջանցու պահվածքը վերջին պատերազմից հետո ցույց տվեց պարզ մի բան՝ 15 թվականի թուրքի յաթաղանը փոխարինվել է 2020 թվականի բայրաքթարներով»,-ասել է նա:

--00--ԿԿ