ՄԻՊ-ն անվտանգության գոտու հայեցակարգի համար փաստահավաք խումբ է գործուղել Սյունիք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` աշխատանքային խումբ է մեկնել ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Առկա վիճակը ոտնահարում է ՀՀ սահմանային բնակիչների կենսական իրավունքները (կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, արժանապատից ապրելու և այլ իրավունքներ:

Դրանից բացի, նրանք այդ վայրերում են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքների և ցեղասպան քաղաքականության արդյունքում»:

--00—ԼՄ