Մենք սկսում ենք անցյալից, սակայն ոչ այն անցյալից, որտեղ քաղաքական խարդավանքներն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

․

«5165» շարժման նախընտրական քարոզարշավի սկզիբը տրվեց Աղձք բնակավայրում, որտեղ գտնվում է Արշակունի արքաների դամբարանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կուսակցության մամուլի պատասխանատու Դավիթ Գրիգորյանը:

«Մենք սկսում ենք անցյալից, սակայն ոչ այն անցյալից, որտեղ քաղաքական խարդավանքներն են, Հայրենիքի առուծախը, բաժան-բաժանը, եսակենտրոնությունն ու վրեժը։

Մենք սկսում ենք հեռու անցյալից, որտեղ ազնվագույն Հայ զավակները, մեծագույն Հայ որդիներն ու փառահեղ Հայ արքաները կերտում էին պատմությունը։ Կերտում էին ազնվորեն, համառ պայքարով, սերունդներին վեհ ժառանգություն թողնելու նկրտումով։

Մենք գնում ենք Նրա՛նց ճանապարհով․․․

«5165» շարժման անդամները Աղձքից մեկնեցին ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով»,-նշել է նա:

--00--ԱՀ