Խոշոր ավտովթար Երևանում. Շիրազի փողոցում բախվել են 3 Opel-ներ, մեկը գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

վթար

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 19:00-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ վերգետնյա կամրջի հարևանությամբ, բախվել են  3 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ:

Բախման հետևանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ վթարված Opel Astra մակնիշի 36 DG 917 համարանիշի ավտոմեքենան  եղել է կայանված:

--00--ԱԹ