Համավարակի մեկնարկից ի վեր՝ առաջին անգամ Հայաստանում մահվան դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

կորոնավիրուս

ՀՀ-ում, կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր, առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ երեկ կատարվել է 3067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք: Ունենք 105 առողջացած։

Հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223285 դեպք, որոնցից 214609-ն` առողջացած, 4463-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3122 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1108066 թեստավորում:

--00—ԼՄ