Մենք թուրքին մեր եղբայրների արյամբ ու քրտինքով պահված Հայրենիք ու հող չունենք նվիրելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Thumbnail

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, առաջիկա ընտրություններին առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով: Հայաստանի առջև ծառացած են լրջագույն խնդիրներ, ուստի՝ հարկադրված ենք բավականին բարդ ու դժվարին ճանապարհ անցնել: Երբ երկիրը մասնատված է, ծանր վիճակում, չեմ կարող անտարբեր լինել։ Օր առաջ պիտի դառնանք Վերծանվո՛ղ Հայաստան, պիտի առաջ նայենք…

Հապաղումը կործանարար է: Հարգելի՛ Սյունեցիներ, կան բազմաթիվ ուժեր, անհատներ, ովքեր անգամ Սյունիքի սահմանային լարվածության մասին մտահոգությունները մեկնաբանում են որպես ներքաղաքական հարց։ Անկասկած, միայն հայրենադավը կարող է շահարկել իրական մտահոգությունները։ Մենք թուրքին մեր եղբայրների արյամբ ու քրտինքով պահված Հայրենիք ու հող չունենք նվիրելու։ Հունիսի 20-ին կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը. վճռվելու է մեր հայրենիքի գոյության հարցը։ Գորիս, Տեղ, Տաթև համայնքի բնակիչները, ովքեր այս ընթացքում ականատեսն են եղել, թե ինչպիսի նվիրվածությամբ ենք աշխատել, լուծել կենսական խնդիրները, շենացրել մեր համայնքը, վստահաբար գիտեն, որ իրական գործերն են մեր աշխատանքի հիմքում, ոչ թե սին խոստումները։ «Հայաստան» դաշինքը քվեաթերթիկի 24 համարն է․

Ընտրելով դաշինքը՝ ընտրում եք ինձ։ Ձեր քվեով ստանալով վստահություն՝ հավատացնում եմ, որ կանեմ առավելագույնը յուրաքանչյուր սյունեցու հույսերն արդարացնելու համար։ Պետք է նվիրվածությամբ շարունակել պայքարը՝ հանուն պետության և պետականության ամրապնդման։ Մեր պայքարն արդար է, սյունեցու ոգին՝ անկոտրում, հաղթանակը՝ անխուսափելի»։

--00--ԱԹ