Մանկապարտեզում թունավորում ստացած երեխաներից մեկը բուժումը կշարունակի տանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

հիվանդասենյակ

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկություններ է տարածել այսօր մանկապարտեզներից մեկում գրանցված թունավորման դեպքի վերաբերյալ:

« «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը՝ ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:

Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10-ը երեխա:

Հիշեցնենք, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են»,- հայտնում են ԱՆ-ից։

--00--ԱԹ