Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

․

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը պարտությամբ սկսեց մրցելույթները Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլում: Մեր թիմը 0:2 հաշվով զիջեց H խմբի առաջին տուրի Ֆարերյան կղզիների հետ մրցավեճում:

Հայաստանի ընտրանին ուներ հետևյալ մեկնարկային կազմը` 12. Արման Ներսեսյան, 2. Էրիկ Փիլոյան, 3. Արսեն Գալստյան, 6. Նարեկ Աղասարյան (22. Սերգեյ Կոչկանյան, 46), 7. Սերգեյ Մկրտչյան, 8. Միքայել Միրզոյան (17. Արամ Խամոյան, 66), 9. Սերոժ Թիթիզյան (21. Գրենիկ Պետրոսյան, 66), 10. Ժիրայր Շաղոյան (ա), 11. Նարեկ Գրիգորյան (18. Գերման Կուրբաշյան, 82), 20. Երջանիկ Ղուբասարյան, 23. Ստյոպա Մկրտչյան։

--00--ԱՀ