Վիտալի Բալասանյանը ընդունել է Կարմիր խաչի՝ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

Հունիսի 8-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական հանդիպումն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ 

Արցախի ԱԽ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության կողմից  իրականացված գործունեության և կատարվելիք ծրագրերի մասին տեղեկություններ։

Երկուստեք կարևորվել են պետական իշխանությունների և առաքելության համագործակցությունը։

--00—ԼՄ