Նիկոլիզմը սարսափելի բան է, ցանկացած մտածող մարդ հասկանում է, որ Նիկոլի հետ լինել չի կարելի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Քաղաքական

«Նիկոլ Փաշինյանը ստելուց բացի այլ բան չգիտի: Ստելը նրա կրեդոն է։ Նրա ստի պատճառով մենք միշտ վատ հետեւանքներ ենք ունենում երկրի համար»։ Այս մասին ,Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը

Վանեցյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել 2018-ի այսպես կոչված հեղափոխությունից հետո, երբ ամբողջ ժողովուրդը սատարում էր Նիկոլ Փաշինյանին:

«Այն ժամանակ ես կարծում էի, որ հնարավոր է իրավիճակը ճիշտ ուղով տանել, օգտվել ժողովրդի հավատից եւ հույսից, որպեսզի Հայաստանը զարգանա»,- ասաց Վանեցյանը:

Ըստ Վանեցյնաի նիկոլիզմը շատ սարսափելի բան է:  Եվ ցանկացած մարդ, ով ունակ է մտածելու ու 2-3 քայլ առաջ հաշվելու, հասկանում է, որ Նիկոլի հետ լինել չի կարելի:

«Հեռանալիս ես հայտարարություն արեցի, որ նա երկիրը դեպի անդունդ է տանում: Նրանք ինձ չլսեցին, սկսեցին մեղադրել ինձ ռուսական լրտես լինելու մեջ, որ ես կապված եմ «նախկինների» հետ: Արդյունքում ես չէի կարող մարդկանց բացատրել, թե մեզ ինչ է սպասում: Ցավոք, իմ բոլոր կանխատեսումները շատ վատ ձեւով իրականություն դարձան»,- հավելեց Արթուր Վանեցյանը:

--00--ԱՀ