Հունիսի 20-ի ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ՀՀ տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Ընտրություններ

«Ի պատասխան քաղաքացիների հարցադրումների, Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում»,-այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից։ 

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի նախատեսվում արտերկրում ընտրական տեղամասեր բացել և քվեարկություն իրականացնել։ 
Ընտրությունների անցկացումը կարգավորվում է «ՀՀ Ընտրական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ ընդունված 2016 թվականի մայիսի 25-ին։ Այն ներառում է նաև վերջին լրացումները։ Սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում»,-հայտնում են դեսպանատնից։

--00--ԿԿ