Հավաք-խորհրդակցություն՝ ենթակա ստորաբաժանումների հրամանատարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

Հունիսի 9-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա․Թումանյանը հավաք-խորհրդակցություն է անցկացրել ենթակա ստորաբաժանումների հրամանատարների հետ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջադրված խնդիրների կատարման ընթացքը, առկա բացթողումներն ու դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը նաև հրահանգավորում է անցկացրել նորակոչիկ զինծառայողների ընդունման համար անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ։  

--00--ԱՀ