Բերման են ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի շտաբերի ղեկավարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

Տիգրան Արզաքանցյանի շտաբից տեղեկացնում են, որ մի ժամ առաջ Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ՝ համակիրների հետ հանդիպման ընթացքում, բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները։

Դեմոկրատական կուսակցության առաջնորդները` հանգամանքները ճշտելու նպատակով այցելել են Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, սակայն ոստիկանությունից մինչ այս պահը որևէ պատասխան չի տրվել։

--00--ԱՀ