ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կոչ է արել 2 մլն դոլար տրամադրել Արցախին 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

․

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն ու 2 միլիոն դոլար օգնություն տրամադրել Արցախին ականազերծման համար:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հանձնաժողովին ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին կայուն աջակցություն ցուցաբերելու համար։ Ես հանձնաժողովին կոչ եմ անում 2 միլիոն դոլար հատկացնել Արցախում ականզերծման աշխատանքները շարունակելու համար։

Հորդորում եմ հանձնաժողովին արգելափակել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև Գործադիր մարմինը պաշտոնապես չորոշի, որ Ադրբեջանը շոշափելի քայլեր է ձեռնարկում շրջափակումը դադարեցնելու և Հայաստանի և Արցախի դեմ ուղղված իր այլ գործողություններին վերջ դնելու ուղղությամբ», – ասել է Շերմանը։

--00--ԱՀ