Արտակարգ դեպք՝ Արմավիրում. Փարաքարի միջնակարգ դպրոցում հսկայական փլուզում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

․

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել դպրոցի հանդիսությունների սրահում, որը տևական ժամանակ է, չի շահագործվում, և փլվել է հսկայական 2 բետոնե պանելները։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն դպրոցի տնօրինությունը դեռ ամիսներ առաջ նշված հատվածը սահմանազատել է, որպեսզի երեխաներն անզգուշաբար չհայտնվեն այդ հատվածում։

Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է մարզպետարան, և դպրոցի աշխատակազմը սպասում է, թե երբ կժամանեն մարզպետարանից, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում, խելք-խելքի տան, խնդիրը լուծեն, քանի որ դպրոցն այդքան ֆինանսներ դժվար ունենա։

Դրա համար կամ պետք է մարզպետարանը ձեռք մեկնի դպրոցին կամ՝ կառավարությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցը շահագործման է հանձնվել 1971 թվականին, այս պահին ունի 600-ից ավելի աշակերտ։

--00--ԱՀ