Հայ-պորտուգալական երկխոսության ընդլայնումը կնպաստի բազմոլորտ համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային՝ Ազգային տոնի առթիվ:

«Լիահույս եմ, որ հայ-պորտուգալական քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը կնպաստի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցությանը»,-մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: 

--00--ԱՀ