ԿԸՀ-ն կքննարկի Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Արզաքանցյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննարկի Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարց: ԿԸՀ-ն համապատասխան հարցը կքննարկի հունիսի 10-ի հերթական նիստում:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

--00--ԱՀ